19:27  ,  13 հունիսի, 2020

«Բորուսիային» հաղթանակ բերեց Հոլանդի գոլը ավելացված 5-րդ րոպեին, օրվա արդյունքները

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց հետնապահներից «Ֆորտունա Դյուսելդորֆին» եւ հաղթանակ տարավ ավելացված 5-րդ րոպեին նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի գոլի շնորհիվ՝ 1։0։

Դորտմունդի «Բորուսիան» 66 միավորով երկրորդ տեղում է եւ 6 միավոր հետ է առաջատար «Բավարիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Դյուսելդորֆը» 28 միավորով 16-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Դյուսելդորֆ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0։1 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 90+5

«Քյոլն» - «Ունիոն Բեռլին»՝ 1:2

Ջոն Կորդոբա, 90+2 - Մարվին Ֆրիդրիխ, 39, Կրիստիան Գենտներ, 67

«Հերտա Բեռլին» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 1։4

Կշիշտոֆ Պյոնտեկ, 24 – Բաս Դոստ, 51, Անդրե Սիլվա, 62, 86, Էվան Նդիկա, 68

Հեռացում՝ Անգա Դեդրիկ Բոյատա («Հերտա»), 45+2

«Պադերբորն» - «Վերդեր»՝ 1։5

Աբդելհամիդ Սաբիրի, 66 - Դավի Կլասեն, 20, 39, Յույա Օսակո, 34, Մաքսիմիլիան Էգեշտայն, 59, Նիկլաս Ֆուլկրուգ, 90+2

«Վոլֆսբուրգ» - «Ֆրայբուրգ»՝ 2։2

Վաուտեր Վեգորստ, 14, 26, 11մ – Լուկաս Հյոլեր, 43, Ռոլանդ Շալաի, 46

«Բավարիա» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով