01:48  +04,  13 հունիսի, 2020

Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին՝ 6։12

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակավոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 6։12 հաշվով պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։

Դիմակայության առաջին օրը Լեւոն Արոնյանը պարտվել էր 2։6 հաշվով։ Երկրորդ օրվա 6 պարտիայում հայ գրոսմայստերը 2 պարտություն կրեց, չորս պարտիա էլ ավարտեց ոչ ոքի։

Եզրափակիչում Մագնուս Կարլսենի մրցակիցը կլինի ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը 9,5։8,5 հաշվով հաղթեց ամերիկացի Ուեսլի Սոյին։

Մրցանակային հիմնադրամը 265 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ