23:51  ,  12 հունիսի, 2020

«Յուվենտուս» - «Միլան»․ Առաջին խաղակեսում Ռոնալդուն չիրացրեց 11 մետրանոցը, Ռեբիչը հեռացվեց

Իտալիայում վերսկսվեց կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլային մրցաշրջանը։

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Թուրինի «Յուվենտուսն» ընդունել է «Միլանին»։ Խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին կորոնավիրուսից մահացածների հիշատակը։

Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց՝ 0։0։

16-րդ րոպեին մրցակցի ձեռքով խաղի շնորհիվ 11 մետրանոցի իրավունք ստացավ «Յուվենտուսը», սակայն պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարվածեց դարպասաձողին։ Դրանից անմիջապես հետո վտանգավոր խաղի համար կամիր քարտ ստացավ «Միլանի» խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը։

Ընդմիջում է։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Յուվենտուս» - «Միլան»՝ 0։0 (առաջին խաղակես), (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)

Չիրացրած 11մ՝ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), 16

Հեռացում՝ Անտե Ռեբիչ («Միլան»), 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով