23:28  ,  12 հունիսի, 2020

Պրիմերա․ «Գրանադայի» կամային հաղթանակը «Խետաֆեի» նկատմամբ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Խետաֆեն» հյուրընկալվեց «Գրանադային»։ Խաղի մեկնարկից առաջ թիմերը լռության րոպեով հարգեցին կորոնավիրուսի զոհերի հիշատակը։ «Գրանադան» կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

20-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի իսպանացի կիսապաշտպան Դավիդ Տիմորը։

«Գրանադան» կամային հաղթանակի հասավ իսպանացի հարձակվող Կառլոս Ֆերնանդեսի դուբլի շնորհիվ։

«Խետաֆեն» 46 միավորով 5-րդ տեղում է, «Գրանադան» 8-րդն է՝ 41միավոր։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Գրանադա» - «Խետաֆե»՝ 2։1 (տեսանյութ)

Կառլոս Ֆերնանդես, 70, 79 - Դավիդ Տիմոր, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում