18:51  ,  12 հունիսի, 2020

«Ալաշկերտը» Վանաձորում հաղթեց «Լոռիին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում Երեւանի «Ալաշկերտը» Վանաձորում մրցեց «Լոռիի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպաններ Գուստավո Մարմենտինին եւ Տիագո Գալվաուն։

«Ալաշկերտը» 37 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 7 միավոր հետ է առաջատար «Արարատ-Արմենիայից»։ Երրորդ տեղում է Գյումրիի «Շիրակը»՝ 36 միավոր։

«Լոռին» չորրորդն է՝ 35 միավոր։ Նույնքան միավոր ունի նաեւ «Նոան», որը 5-րդ տեղում է։

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր, չեմպիոնական խումբ

«Լոռի» - «Ալաշկերտ»՝ 0։2

Գուստավո Մարմենտինի, 45, 11մ, Տիագո Գալվաու, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում