12:49  ,  12 հունիսի, 2020

NBA-ն կարող է նախատեսածից շուտ վերսկսել մրցաշրջանը

Բասկետբոլի ազգային ասոցիացիան քննարկում է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանն առաջիկա շաբաթներին վերսկսելու հնարավորությունը, տեղեկացնում է ESPN-ը:

NBA-ի ղեկավարությունը կարծում է, որ արդեն իսկ հնարավոր է վերսկսել մրցաշրջանն առանց հանդիսականների և կարիք չկա ևս 1 ամիս սպասել՝ կրելով ֆինանսական կորուստներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 22 թիմերի մասնակցությամբ NBA-ի մրցաշրջանը կվերսկսվի Disney World-ում և կանցկացվի առանց հանդիսականների:

Հիշեցնենք, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունը դադարեցվել է մարտի 11-ին, «Յուտայի» բասկետբոլիստների մոտ կորոնավիրուս ախտորոշվելուց հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English