Վերսկսվեց կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը։ 28-րդ տուրի հանդիպումն անցկացրին «Սեւիլիան» ու «Բետիսը», որոնք խաղից առաջ մեր րոպե լռությամբ հարգեցին կորոնավիրուսից մահացածների հիշատակը։
2։0 հաշվով առավելության հասավ «Սեւիլիան»։
56-րդ րոպեին 11 մետրանոցը դիպուկ իրացրեց արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը, որը դարձավ նաեւ գոլային փոխանցման հեղինակ։ 62-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդոն։
«Սեւիլիան» 50 միավորով երրորդ տեղում է եւ 6 միավոր հետ է մեկ հանդիպում քիչ անցկացրած եւ երկրորդ տեղում ընթացող «Ռեալից»։ «Բետիսը» 12-րդն է՝ 33 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր
«Սեւիլիա» - «Բետիս»՝ 2։0 (տեսանյութ)
Լուկաս Օկամպոս, 56, 11մ, Ֆերնանդո, 62
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում