22:41  ,  11 հունիսի, 2020

Լեւոն Արոնյանը պարտությամբ սկսեց դիմակայությունը Մագնուս Կարլսենի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակավոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը պարտությամբ սկսեց դիմակայությունը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Կիսաեզրափակիչի առաջին պարտիայում հայ գրոսմայստերը հանդես եկավ սեւ ֆիգուրներով եւ 37-րդ քայլում ըդնունեց պարտությունը։

Հունիսի 11-ին կանցկացվի 6 պարտիա, եւս 6 պարտիա տեղի կունենա հունիսի 12-ին։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Ուեսլի Սոն։

Մրցանակային հիմնադրամը 265 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում