18:50  ,  11 հունիսի, 2020

«Շիրակը» պարտության մատնեց «Նոային»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոնական խմբում 22-րդ տուրի հանդիպումը Գյումրիում անցկացրին «Շիրակն» ու Երեւանի «Նոան»։ 2:0 հաշվով առավելության հասան դաշտի տերերը։

Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմին հաղթանակ բերեցin կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեի եւ նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոյի գոլերը։

«Շիրակը» 36 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Լոռիից»։ «Նոան» եւս ունի 35 միավոր եւ չորրորդն է։ Առաջատար «Արարատ-Արմենիան» 21 խաղում վաստակել է 41 միավոր։

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Շիրակ» - «Նոա»՝ 2։0

Մորի Կոնե, 36, Սոլոմոն Ուդո, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում