18:09  ,  11 հունիսի, 2020

Կարեն Խաչանովը չի բացառել, որ ուժերը կփորձի խառը մենամարտերում

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պատմել է, թե ինչ մարզաձեւերով է հետաքրքրվում եւ չի բացառել, որ ապագայում կզբաղվի խառը մենամարտերով։

«Հավանում եմ բասկետբոլ։ 198 սմ հասակս թույլ է տվել խաղալ բասկետբոլ։ Սիրում եմ նաեւ հոկեյ, խառը մենամարտեր, ֆուտբոլ, բայց որեւէ ակումբի երկրպագու չեմ։ Նախկինում զբաղվում էի դահուկավազքով, բայց հետո փոխեցի սնոուբորդի։

Խառը մենամարտերը շատ կոշտ մարզաձեւ է։ Առաջ բռնցքամարտ էի դիտում, հետ սկսեցի  UFC-ին հետեւել։ Այնտեղ շատ են հայտնի ռուսաստանցի մարտիկները։ Տպավորիչ է, թե ինչպես են նրանք առանց վախի մտնում վանդակը։

Չեմ փորձել, չեմ մարզվել, քանի որ վտանգավոր է դաստակների համար։ Բայց հնարավոր է, որ հետո զբաղվեմ խառը մենամարտերով»,- հայ մարզիկն ասել է նախկին թենիսիստ, այժմ լրագրող Բարբարա Շետի ինստագրամյան ուղիղ եթերում։

Հունիսի 5-ին Կարեն Խաչանովը վերսկսել էր կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մարզումները։ Հուլիսի 7-ից 11-ը նա ավստրիական Կիտցբյուելում կմասնակցի ցուցադրական մրցաշարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում