17:41  ,  11 հունիսի, 2020

Աշխարհի նախկին առաջին ռակետ, 73-ամյա Նաստասեն ամուսնացել է 5-րդ անգամ

Աշխարհի նախկին առաջին ռակետ, 73-ամյա ռումինացի Իլիե Նաստասեն ամուսնացել է 5-րդ անգամ։ Նրա ընտրյալը 43-ամյա Իոաննա Սիմիոնն է։

«Եկեղեցուց դուրս եկանք, ճաշեցինք ռեստորանում։ Ամեն ինչ պարզ ու գեղեցիկ էր։ Մենք հենց այսպես էլ ցանկանում էին՝ քիչ ներկաներ, առանց գովազդի։ Այդպես էր ցանկանում նաեւ կինս»,- Նաստասեի խոսքը մեջբերում է Eurosport-ը։

Նաստատես 1972-ին նվաճել է ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթողի կոչումը, մեկ տարի հետո՝ «Ռոլան Գարոսի» տիտղոսը։ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման կիրառումից հետո նա 1973-ին դարձավ առաջին թենիսիստը, որին շնորհվեց աշխարհի առաջին ռակետի վարկանիշ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English