16:50  ,  11 հունիսի, 2020

Թենիսի միջազգային ֆեդերացիան ֆինանսական աջակցություն կտրամադրի մարզիկներին

Թենիսի միջազգային ֆեդերացիան ֆինանսական աջակցություն կտրամադրի ազգային ֆեդերացիաներին և մարզիկներին, տեղեկացնում է ITFtennis-ը:

Թենիսի միջազգային ֆեդերացիան, որն ավելի վաղ ազգային ֆեդերացիաներին տրամադրել էր 13.7 միլիոն դոլարի օգնություն, ևս 1.5 միլիոն դոլար է տրամադրել կազմակերպություններին պատանեկան մրցաշարեր անցկացնելու և մարզիկներին ֆինանսապես աջակցելու համար:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով թենիսի 2020 թվականի մրցաշրջանը դադարեցված է: Ապրիլի 1-ին հայտնի էր դարձել, որ 1945 թվականից հետո առաջին անգամ Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի չի անցկացվի։ Այն նախատեսված էր հունիսի 29-ից հուլիսի 12-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում