11:52  ,  11 հունիսի, 2020

Մայք Թայսոնը հրաժարվել է մենամարտել MMA-ի լեգենդի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 53-ամյա Մայք Թայսոնը հրաժարվել է մենամարտ անցկացնել MMA-ի լեգենդ Վանդերլեյ Սիլվայի հետ, տեղեկացնում է BJ Penn-ը:

Վանդերլեյ Սիլվայի հետ մենամարտելու համար Թայսոնին առաջարկվել է 18 միլիոն դոլար, սակայն լեգենդար բռնցքամարտիկը հրաժարվել է ռինգ դուրս գալ առանց բռնցքամարտի ձեռնոցների:

Ավելի վաղ Մայք Թայսոնը հայտարարել էր, որ պատրաստ է կրկին ռինգ դուրս գալ, եթե մենամարտերից ստացվող ամբողջ եկամուտը հատկացվի բարեգործական հիմնադրամներին:

Սպասվում է, որ առաջիկայում Թայսոնը կմասնակցի բռնցքամարտի ցուցադրական բարեգործական մենամարտի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում