22:10  ,  10 հունիսի, 2020

Օլիմպիական խաղերի մասնակիցների թիվը կկրճատվի

2024թ․ Փարիզի ամառային Օլիմպիական խաղերին կմասնակցի 10,5 հազար մարզիկ-մարզուհի, Թվիթերում հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Կրիստիան Կլաուեն։ Բոլոր հնարավոր մարզաձեւերում տղամարդկանց եւ կանանց քանակը կլինի հավասար։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մեկ տարով հետաձգված Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերին կմասնակցի 11 հազարից ավելի մարզիկ-մարզուհի։

2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերը նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում