21:47  ,  10 հունիսի, 2020

Շումախերը կենթարկվի ցողունային բջիջների փոխպատվաստման վիրահատության

Ֆորմուլա-1-ի լեգենդար մրցարշավորդ, 51-ամյա գերմանացի Միխայել Շումախերը կենթարկվի ցողունային բջիջների փոխպատվաստման վիրահատության, հաղորդում է Contro Copertina-ն։

Նման վիրահատությունը երկրորդն է Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոնի համար։ Նախորդ անգամ նա վիրահատվել էր 2019-ին։ Այս անգամ ցողունային բջիջների թիրախում կլինի Շումախերի սրտամկանը։ Վիրահատության նպատակն է վերականգնել Շումախերի նյարդային համակարգը։

2019թ․ սեպտեմբերի 9-ին Շումախերին տեղափոխել էին Փարիզի հիվանդանոցներից մեկը, որտեղ ավտոարշավորդը գտնվելուց հետո գիտակցության էր եկել:

2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկել էր եւ ստացել գլխուղեղի ծանր վնասվածք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում