12:50  ,  10 հունիսի, 2020

«Լիոնը» կրկին կոչ է արել վերսկսել Ֆրանսիայի առաջնությունը

Ֆրանսիական «Լիոնի» ղեկավարությունը հերթական անգամ կոչ է արել Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային միությանը վերանայել երկրի առաջնությունը վաղաժամ ավարտելու որոշումը:

«Կան բոլոր հնարավորությունները Ֆրանսիայի առաջնությունը վերսկսելու համար: ՈւԵՖԱ-ն տվել է համապատասխան ցուցումները մրցաշրջանը վերսկսելու համար, սակայն եթե Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային միությունը չգնա այդ քայլին, մենք կդիմենք դատարան»,- «Լիոնի» նախագահի խոսքը փոխանցում է L'Equipe-ն:

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլային մրցաշրջանը Ֆրանսիայում վաղաժամ ավարտվել էր։ Չեմպիոն է հռչակվել ՊՍԺ-ն, «Լիոնը» 7-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով