12:15  ,  10 հունիսի, 2020

Ռոջեր Ֆեդերերի համար թենիսի մրցաշրջանն ավարտված է

Աշխարհի չորրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն այս տարի այլևս կորտ դուրս չի գա: Այս մասին 38-ամյա թենիսիստը տեղեկացրել է Թվիթերի իր պաշտոնական էջի միջոցով:

Ռոջեր Ֆեդերերը մի քանի շաբաթ առաջ անցկացրած մարզումներից մեկի ընթացքում վնասել է աջ ծունկը: Վնասվածքի ապաքինման համար կպահանջվի շուրջ 6 ամիս:

Ֆեդերերը նշել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի 100 տոկոսով պատրաստ լինի թենիսի 2021 թվականի մրցաշրջանին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ թենիսի մրցաշրջանը օգոստոսի 3-ից շուտ չի վերսկսվի: Ապրիլի 1-ին հայտնի էր դարձել, որ 1945 թվականից հետո առաջին անգամ Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի չի անցկացվի։ Այն նախատեսված էր հունիսի 29-ից հուլիսի 12-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում