11:46  ,  10 հունիսի, 2020

Մեսին Լա Լիգայում փոխարինման դուրս եկող ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնությունում փոխարինման դուրս եկով ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է, տեղեկացնում է AS-ը:

Իր կարիերայի ընթացքում Մեսին 24 գոլ է խփել այն հանդիպումներում, որոնց ընթացքում դուրս է եկել փոխարինման: Այս ցուցանիշով Մեսիին գերազանցում են արդեն վաղում իրենց կարիերան ավարտած Խուլիո Սալինասը (28 գոլ) և Օսկար դե Պաուլը (27 գոլ):

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա Մեսին վնասվածքների պատճառով մասնակցել է միայն 22 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում:

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իսպանիայի առաջնության վերսկսումից հետո իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով