20:21  ,  9 հունիսի, 2020

«Ուրարտուն» հաղթեց «Փյունիկին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում Երեւանի «Փյունիկն» ընդունեց «Ուրարտուին»։ Ուժեղագույնների խմբում տեղը պահպանելու համար պայքար տանող թիմերի դիմակայությունում 2։1 հաշվով առավելության հասան հյուրերը։

Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին հարձակվողներ Էրիկ Պետրոսյանի եւ Աբրահամ Պորտուգալյանի գոլերը։ «Փյունիկից» վերջին րոպեներին հաշիվը կրճատեց կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը։

«Ուրարտուն» 29 միավորով 7-րդն է, «Փյունիկն» ունի 23 միավոր եւ 8-րդ տեղում է։

Հայաստանի առաջնություն, 21-րդ տուր

«Փյունիկ» - «Ուրարտու»՝ 1։2

Էրիկ Ազիզյան, 89 - Էրիկ Պետրոսյան, 64, Աբրահամ Պորտուգալյան, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում