11:51  ,  9 հունիսի, 2020

2020/21 մրցաշրջանից հայ ֆուտբոլիստները լեգեոներ չեն համարվի Ռուսաստանում

Հաջորդ մրցաշրջանից սկսած հայ, ղազախ և ղրղզ ֆուտբոլիստները լեգեոներ չեմ համարվի Ռուսաստանի առաջնությունում, տեղեկացնում է Sport24-ը:

Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հունիսի 9-ին տեղի ունենալիք տեսակոնֆերանսի ընթացքում պաշտոնապես կընդունի այս որոշումը:

2019 թվականի փետրվարից Ռուսաստանում լեգեոներ չեն համարվում Բելառուսը ներկայացնող ֆուտբոլիստները:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցության հուշագիր էր ստորագրել ԵՏՄ անդամ 3 երկրի՝ Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում