12:15  ,  9 հունիսի, 2020

Պրեմյեր լիգայի ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբները

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմն ամենաթանկարժեքն է Անգլիայի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է Give me Sport-ը:

«Մանչեսթեր Սիթիի» բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմում է 927 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ ֆուտբոլիստների միջին տարիքը 26.4 է:

Երկրորդ ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբը «Լիվերպուլն» է, որին հաջորդում է «Տոտենհեմը»:

Պրեմյեր լիգայի ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբները՝

  1. «Մանչեսթեր Սիթի» - 927 միլիոն ֆունտ ստերլինգ
  2. «Լիվերպուլ» - 881 միլիոն ֆունտ ստերլինգ
  3. «Տոտենհեմ» - 642 միլիոն ֆունտ ստերլինգ
  4. «Չելսի» - 614 միլիոն ֆունտ ստերլինգ
  5. «Մանչեսթեր Յունայթեդ» - 583 միլիոն ֆունտ ստերլինգ
  6. «Արսենալ» - 514 միլիոն ֆունտ ստերլինգ
  7. «Էվերտոն» - 375 միլիոն ֆունտ ստերլինգ
  8. «Լեսթեր» - 367 միլիոն ֆունտ ստերլինգ
  9. «Վեսթ Հեմ» - 268.6 միլիոն ֆունտ ստերլինգ
  10. «Վուլվերհեմփթոն» - 268.2 միլիոն ֆունտ ստերլինգ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում