20:03  ,  8 հունիսի, 2020

Հենրիխ Մխիթարյան․ Կցանկանայի հաջորդ մրցաշրջանում էլ, մի քանի տարի էլ մնալ Հռոմում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գոհ է իտալական «Ռոմայում» իր կարգավիճակից եւ Հռոմում կյանքից եւ կցանկանար շարունակել կարիերան պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմում։ Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին»։

«Չգիտեմ, թե ինչքան կտեւի կարիերաս այստեղ։ Ես հավանում եմ Հռոմն ու «Ռոման», ես կցանկանյի մնալ այստեղ, բայց դա իմ գործը չէ։ Ես գործադրում եմ առավելագույն ջանք, մարզվում եմ, սովորում եմ իտալերեն, որպեսզի լավացնեմ այն։ Տեսնենք, թե ինչ կլինի։

Ակումբի ու գլխավոր մարզիչի փիլիսոփայությունը համապատասխանում է ինձ։ Ես շատ երջանիկ եմ խաղալ այն ֆուտբոլը, որը դավանում է «Ռոման» եւ ստանում եմ հաճույք։

Իհարկե, ես կցանկանայի հաջորդ մրցաշրջանում էլ, մի քանի տարի էլ մնալ Հռոմում, բայց ես դեռ պայմանագիր ունեմ «Արսենալի» հետ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

«Ռոման» ցանկանում է երկարաձգել Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը։

Մխիթարյանն այս մրցաշրջանում հռոմեական թիմի հետ մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում