17:21  ,  8 հունիսի, 2020

Չեմպիոնական խումբ․ «Լոռի» - «Շիրակ»՝ 1։1

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնական խմբում 21-րդ տուրի հանդիպումն անցկացրին Վանաձորի «Լոռին» ու Գյումրիի «Շիրակը»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

37-րդ րոպեին դաշտի տերերից հաշիվը բացեց կիսապաշտպան Սարգիս Շահինյանը։

88-րդ րոպեին «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն հյուրերին փրկեց պարտությունից։

«Լոռին» 35 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր հետ է առաջատար «Արարատ-Արմենիայից», որը 21-րդ տուրի խաղում հունիսի 8-ին կհյուրընկալվի «Ալաշկերտին»։ Այդ հանդիպումը կմեկնարկի 17։30-ին։ «Շիրակը» 33 միավորով 5-րդ տեղում է։

Հայաստանի առաջնություն, 21-րդ տուր

«Լոռի» - «Շիրակ»՝ 1։1

Սարգիս Շահինյան, 37 - Մորի Կոնե, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում