21:52  ,  7 հունիսի, 2020

Բունդեսլիգա․ Օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում ավարտվեց 30-րդ տուրը։ «Վոլֆսբուրգը» Բրեմենում հյուրընկալվեց «Վերդերին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Այս հաղթանակի շնորհիվ «Վոլֆսբուրգը» 45 միավորով բարձրացավ 6-րդ տեղ՝ շրջանցելով «Հոֆենհայմին»։ «Վերդերը» նախավերջինն է՝ 25 միավոր։

«Շալկեն» Բեռլինում 1։1 հաշվով խաղաց «Ունիոնի» հետ եւ 38 միավորով 10-րդ տեղում է։ «Ունիոնն» ունի 32 միավոր եւ 14-րդն է։

«Աուգսբուրգն» ու «Քյոլնը» նույնպես հանդիպումն ավարտեցին ոչ ոքի՝ 1։1։ «Քյոլնը» 35 միավորով 12-րդն է, «Աուգսբուրգը» 13-րդն է՝ 32 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Վերդեր» - «Վոլֆսբուրգ»՝ 0։1 (տեսանյութ)

Վաուտեր Վեգորստ, 82

«Ունիոն Բեռլին» - «Շալկե»՝ 1։1 (տեսանյութ)

Ռոբերտ Անդրիխ, 11 - Ջոնջո Քենի, 28

«Աուգսբուրգ» - «Քյոլն»՝ 1։1 (տեսանյութ)

Ֆիլիպ Մաքս, 88 - Անտոնի Մոդեստ, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում