20:53  +04,  7 հունիսի, 2020

«Արարատն» ու «Նոան» հաղթողին չպարզեցին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնական խմբում 21-րդ տուրի հանդիպումն անցկացրին Երեւանի «Արարատն» ու «Նոան»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

Արդեն 13-րդ րոպեին «Նոան» մնաց 10 ֆուտբոլիստներով։ Վտանգավոր խաղի համար կարմիր քարտ ստացավ ռուսաստանցի պաշտպան Ալան Տատաեւը։

Թվային առավելությունը գոլի վերածել «Արարատին» չհաջողվեց։

«Նոան» 35 միավորով երկրորդ տեղում է, «Արարատը» 6-րդն է՝ 32 միավոր։ Առաջատար «Արարատ-Արմենիան» 20 խաղից հետո ունի 38 միավոր։

Հայաստանի առաջնություն, 21-րդ տուր

«Արարատ» - «Նոա»՝ 0։0

Հեռացում՝ Ալան Տատաեւ («Նոա»), 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ