11:25  ,  7 հունիսի, 2020

Կլոպ․ Վերներն ու Հավերցը գերազանց խաղացողներ են, բայց ամեն ինչ պետք է համընկնի

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անուղղակի հաստատել է, որ «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը կամ «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներն այս ամռանը չեն տեղափոխվի իր ղեկավարած թիմ։

«Այս աշխարհում լավ խաղացողների պակաս չկա։ Տիմո Վերներն ու Կայ Հավերցը գերազանց ֆուտբոլստներ են, բայց հարմար պահը, հնարավորությունները՝ ամեն ինչ պետք է համընկնի։

6-7 շաբաթ առաջ մենք չգիտեին՝ կկարողանանք խաղալ, թե ոչ։ Հիմա մեզ այնպես ենք պահում, կարծես՝ ամեն ինչ արդեն լավ է, բայց դա այդպես չէ։ Հիմա բոլոր ակումբները գումար են կորցնում։ Ակումբները ստիպված են վերադարձնել վաճառած տոմսերի գումարները եւ հրաժարվել հաջորդ մրցաշրջանի առնվազն առաջին 10-15 խաղերի համար տոմսեր վաճառելուց։

Մենք ստիպված կլինենք բացատրություն տալ, եթե ֆուտբոլիստների հետ քննարկենք աշխատավարձի կրճատումներ, իսկ դրան զուգահեր 50-60 միլիոն ֆունտ ստերլինգով խաղացողի ձեռք բերենք»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Germany-ն։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում