10:19  ,  7 հունիսի, 2020

«Բավարիան» Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» երկրի առաջնության 30-րդ տուրում Լեւերկուզենի «Բայերին» 4։2 հաշվով հաղթելու շնորհիվ սահմանել է Բունդեսլիգայում գոլային արդյունավետության ռեկորդ։

Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 30 խաղում խփել է 90 գոլ։ Նախկինում Բունդեսլիգայում որեւէ թիմ նման ցուցանիշ չի ունեցել, հաղորդում է Opta-ն։

«Բավարիան» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում