01:03  ,  7 հունիսի, 2020

Մանուել Նոյեր․ Այսօր մեզ հաղթանակ բերեց թիմի մտածելակերպը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է 4։2 հաշվով հաղթանակը Լեւերկուզենի «Բայերի» նկատմամբ Բունդեսլիգայի 30-րդ տուրի արտագնա խաղում։

«Այսօր մեզ հաղթանակ բերեց թիմի մտածելակերպը։ 9-րդ րոպեին գոլ բաց թողեցինք լավ թիմի դեմ պայքարում։ Բայց այստեղ հաղթել էր «Վոլֆսբուրգը», եւ մենք էլ պետք է ցույց տայինք, որ կարող ենք դա անել։

Մենք լավագույն թիմն էինք խաղադաշտում։ Ժամանակ պահանջվեց խաղի մեջ մտնելու համար, իսկ հետո մենք հասցրեցինք սառնասիրտ հարվածներ»,- Նոյերի խոսքը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։

Ֆլիկի գլխավորած թիմը 70 միավորով առաջատարն է։ Երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիան» հետ է 7 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում