00:30  ,  7 հունիսի, 2020

Լոնդոնի «Արսենալը» հաղթեց՝ 6։0

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսմանը պատրաստվող Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացրել Չեմպիոնշիփի հետնապահ «Չարլթոնի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթել է 6։0 հաշվով։ Աչքի են ընկել Ալեքսանդր Լյակազեթը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Ջո Ուիլոքը։ Էդվար Նկետիան դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

Մրցավարների դերում երկու ակումբների մարզչական շտաբերի ներկայացուցիչներն էին։

«Արսենալի» համար Պրեմյեր լիգայի մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 17-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում