23:54  ,  6 հունիսի, 2020

Անգլիական Պրեմյեր լիգայում կորոնավիրուսով նոր վարակվածներ չկան

Անգլիական Պրեմյեր լիգան հայտնել է կորոնավիրուսային թեստավորման 6-րդ փուլի մասին։ Հունիսի 4-5-ին թեստ է հանձնել բոլոր ակումբների 1195 ֆուտբոլիստ, մարզիչ եւ աշխատակից։ Բոլոր թեստերը եղել են բացասական, հաղորդում է Պրեմյեր լիգայի պաշտոնական կայքը։

6 փուլերի ընթացքում կատարվել է 6274 թեստ, վարակված է ակումբների 13 ներկայացուցիչ։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Անգլիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English