21:33  ,  6 հունիսի, 2020

«Նեմանը» հաղթել է, Կադիմյանը կատարել գոլային փոխանցում

Բելառուսի առաջնության 12-րդ տուրում Գրոդնոյի «Նեմանը» հյուրընկալվել է «Սլավիա-Մոզիրին» եւ հաղթել 3։1 հաշվով։

Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել սերբ հարձակվող Զորան Մարուշիչը։ Առաջին գոլի դրվագում արդյունավետ փոխանցումը կատարել է Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը։

«Նեմանը» 17 միավորով 6-րդ տեղում է։

Բելառուսի առաջնություն, 12-րդ տուր

«Սլավիա-Մոզիր» - «Նեման»՝ 1։3 

Ֆրենսիս Նար, 31 – Զորան Մարուշիչ, 19, 75, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում