21:18  +04,  6 հունիսի, 2020

«Բարսելոնան» կվաճառի Ուսման Դեմբելեին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կվաճառի 23-ամյա ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին, հաղորդում է Diario Sport-ը։

Ուսման Դեմբելեի տրանսֆերն այժմ գնահատվում է 56 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Կատալոնական ակումբը Դեմբելեին գնել է 2017-ին Դորտմունդի «Բորուսիայից»՝ վճարելով 105 միլիոն եվրո։

Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Լիվերպուլը», Թուրինի «Յուվենտուսը» եւ Փարիզի ՊՍԺ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ