18:50  ,  6 հունիսի, 2020

«Բավարիան» խաղում է՝ թեւկապին Black Lives Matter գրությամբ (ֆոտո)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» աջակցություն է հայտնել Black Lives Matter («Սեւերի կյանքն ունի նշանակություն») շարժմանը։

Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Բավարիան» մրցում է Լեւերկուզենի «Բայերի» հետ եւ խաղում է՝ թեւկապին Black Lives Matter գրությամբ։

Խաղից առաջ «Բավարիայի» ֆուտբոլիստները նախավարժանքն արել են «Կարմիրները դեմ են ռասիզմին» եւ #BlackLivesMatter գրություններով խաղաշապիկով։

Black Lives Matter-ը ակտիվիստների միջազգային շարժում է, որը հանդես է գալիս սեւամորթ բնակչության նկատմամբ բռնության դեմ։

ԱՄՆ-ում ոստիկանների կողմից սեւամորթ Ջորդ Ֆլոյդի սպանությունից հետո Black Lives Matter շարժումը կազմակերպում է բողոքի ցույցեր ԱՄՆ-ում ռասայական խտրականության, ոստիկանական բռնությունների դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում