17:10  ,  6 հունիսի, 2020

Կայ Հավերցը չի օգնի «Բայերին» «Բավարիայի» դեմ խաղում

Լեւերկուզենի «Բայերի» 20-ամյա գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը չի մասնակցի Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 6-ին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հավերցը մկանային խնդիրներ ունի եւ հայտավորված չէ խաղին, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։30-ին։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հավերցը մասնակցել է 26 հանդիպման եւ խփել 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Բունդեսլիգա, 30-րդ տուր

Հունիսի 6

«Բայեր Լևերկուզեն» - «Բավարիա»՝ 17:30 (Երեւանի ժամանակ)

«Դյուսելդորֆ» - «Հոֆենհայմ»՝ 17:30

«Այնտրախտ» - «Մայնց»՝ 17:30

«Լայպցիգ» - «Պադերբորն»՝ 17:30

«Բորուսիա Դորտմունդ» - «Հերտա»՝ 20:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում