16:16  +04,  6 հունիսի, 2020

Լուիս Սուարեսը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը լիովին ապաքինվել է վնասվածքից ու պատրաստ է խաղադաշտ դուրս գալ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

33-ամյա հարձակվողը կարող է խաղադաշտ վերադառնալ «Բարսելոնայի» առաջիկա՝ «Մալյորկայի» դեմ խաղում, որը տեղի կունենա հունիսի 13-ին:

Լուիս Սուարեսը հունվարին վիրահատության էր ենթարկվել և շուրջ 5 ամիս վերականգնողական փուլում էր գտնվում:

Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի ֆուտբոլիստը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, խփել 14 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: