15:51  ,  6 հունիսի, 2020

Դի Մարիան հայտարարել է, որ 2017-ին կարող էր տեղափոխվել «Բարսելոնա»

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան հայտարարել է, որ 2017 թվականին հնարավորություն է ունեցել տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

«Ես շատ երջանիկ էի Փարիզում, սակայն եկավ մի պահ, երբ սկսեցի խնդիրներ ունենալ որոշ մարդկանց հետ: Այդ իրավիճակից փորձեց օգտվել «Բարսելոնան» և բանակցություններ սկսեց ինձ հետ:

Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ ամեն ինչ կարգավորվեց, և ես մնացի ՊՍԺ-ում: Ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ»,- Դի Մարիայի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Անխել Դի Մարիան ՊՍԺ է տեղափոխվել 2015 թվականին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում