11:17  ,  6 հունիսի, 2020

Բալոտելին և «Բրեշիայի» ղեկավարությունը համաձայնության են եկել պայմանագրի խզման հարցում

Իտալական «Բրեշիայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին համաձայնության է հասել ակումբի ղեկավարության հետ պայմանագրի խզման հարցում:

Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ առաջիկա օրերի ընթացքում «Բրեշիան» պաշտոնապես կհայտարարի Բալոտելիի հետ պայմանագիրը խզելու մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարիո Բալոտելին հրաժարվում է մասնակցել «Բրեշիայի» մարզումներին: Նրա ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Գալաթասարայը»:

Մարիո Բալոտելին նախորդ տարվա ամռանն էր տեղափոխվել «Բրեշիա»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս