10:17  ,  6 հունիսի, 2020

Դի Մարիա. Ցանկանում եմ ՊՍԺ-ի կազմում նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան նշել է, թե որն է իր գլխավոր նպատակը փարիզյան ակումբի կազմում:

«Հրաշալի կլիներ նորից գլխավերևում պահել Չեմպիոնների լիգայի գավաթը: Ցանկանում եմ նվաճել այդ գավաթն ու այդ հաղթանակը նվիրել երկրպագուներին:

ՊՍԺ-ն ունի բոլոր հնարավորությունները Չեմպիոնների լիգայում հաղթելու և պատմություն կերտելու համար»,- Դի Մարիայի խոսքը փոխանցում է L'Equipe-ն:

Հիշեցնենք, որ Անխել Դի Մարիան ՊՍԺ է տեղափոխվել 2015 թվականին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում