09:52  ,  6 հունիսի, 2020

Կրոս. Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել է կարիերան Արքայական ակումբում ավարտելու մտադրության մասին:

««Ռեալի» հետ պայմանագրիս ժամկետի ավարտին դեռ 3 տարի կա: Այդ ժամանակ ես կլինեմ 33 տարեկան և պետք է որոշում ընդունեմ, թե ինչ անեմ հետագայում՝ հեռանամ, մնամ այստեղ կամ ավարտեմ կարիերաս:

Ես ինձ այլ ակումբում չեմ պատկերացնում: Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում»»,- Կրոսի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Կրոսը 2014-ին է Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվել «Ռեալ»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English