23:44  ,  5 հունիսի, 2020

Բունդեսլիգան տուգանել է Ջեյդոն Սանչոյին

Գերմանական Բունդեսլիգան տուգանել է Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինի կանոնները խախտելու համար։ Սանչոն վարսավիրի է հրավիրել տուն՝ չապահովելով անվտանգության միջոցներ։ Սանչոյի գործողությունները խախտել են Գերմանիայում գործող կանոնները։

Տուգանվել է նաեւ Սանչոյի ակումբակից Մանուել Ականջին, որը նույնպես վարսավիրի ծառայությունից օգտվել է տանը։ Ֆուտբոլիստներն այդ մասին լուսանկարներ էին հրապարակել սոցիալական ցանցերում։ Ֆուտբոլիստներն ու վարսավիրները չեն եղել դիմակներով եւ ձեռնոցներով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում