22:15  ,  5 հունիսի, 2020

Գվարդիոլան կունենա նոր օգնական

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի օգնականի պաշտոնը կզբաղեցնի 54-ամյա իսպանացի Խուան Մանուել Լիլյոն, որը 2019թ․ օգոստոսից գլխավորում է չինական «Ցինդաո Հուանհայը», հաղորդում է Marca-ն։

Լիլյոյի գլխավորությամբ Գվարդիոլան խաղացել է մեքսիկական «Դորադոսում»՝ 2005-2006-ին։

Իսպանացի Միկել Արտետայի հեռանալուց հետո Գվարդիոլայի օգնականի պաշտոնը թափուր էր։ Արտետան 2019թ․ դեկտեմբերից գլխավորում է Լոնդոնի «Արսենալը»։

Լիլյոյի ղեկավարությամբ «Ցինդաո Հուանհայը» դուրս է եկել չինական Սուպերլիգա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում