21:11  +04,  5 հունիսի, 2020

«Չելսին» ձեռք կբերի Անգլիայի հավաքականի եզրային պաշտպանին

Լոնդոնի «Չելսին» այս ամռանը ձեռք կբերի Անգլիայի հավաքականի եւ «Լեսթեր Սիթիի» ձախ եզրային պաշտպան Բեն Չիլուելին, հաղորդում է Goal.com-ը։

23-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է աշխատել «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հետ, որն անձամբ հետաքրքրված է նրա ծառայություններով։

Բեն Չիլուելի տրանսֆերը գնահատվում է 50 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նրան ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան» եւ «Աթլետիկոն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով