20:14  ,  5 հունիսի, 2020

«Բարսելոնան» մտադիր է հաջորդ շաբաթ սկսել բանակցությունները Մեսիի հետ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է հաջորդ շաբաթ սկսել բանակցությունները թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է Marca-ն։

Կատալոնական ակումբը բանակցություններում կներկայացնեն նախագահ Ժոզեպ Բարտոմեուն եւ գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն։ Մեսիին կներկայացնի հայրը՝ Խորխե Մեսին։

Մեսին ցանկանում է պահպանել ամեն մրցաշրջանից հետո պայմանագիրը միակողմանի խզելու իրավունքը։ 32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English