18:12  ,  5 հունիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ աստղի նոր ավտոմեքենան (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 22-ամյա ուելսցի կիսապաշտպան Դենիել Ջեյմսը գնել է Mercedes-Benz G-Wagon ավտոմեքենա, հաղորդում է The Sun-ը։ Նոր ավտոմեքենայով նա գնացել է Քերինգտոն՝ մանչեսթերյան ակումբի մարզաբազա։ Mercedes-Benz G-Wagon-ի գինը սկսվում է 100 հազար եվրոյից։

«Մանչեսթեր Յունայթեդում» Mercedes-Benz G-Wagon ունեն նաեւ Մարկուս Ռեշֆորդը, Ֆիլ Ջոնսը, Աարոն Վան-Բիսական եւ Լյուկ Շոուն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում