17:06  ,  5 հունիսի, 2020

«Փյունիկից» հեռացած Ալեքսանդր Տարխանովը գլխավորեց «Ենիսեյը»

Երեւանի «Փյունիկի» փոխնախագահի պաշտոնից հեռացած Ալեքսանդր Տարխանովը նշանակվել է Կրասնոյարսկի «Ենիսեյի» գլխավոր մարզիչ, հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Այս թիմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը։

1987 թվականից մարզչական կարիերան սկսած 65-ամյա Տարխանովը նախկինում գլխավորել է Օդեսայի ԲՄԱ-ն, «Թերեկը», «Պախտակորը», ԲԿՄԱ-ն, «Տորպեդոն», «Կռիլյա Սովետովը», «Կուբանը», «Խիմկին», «Ուրալը», «Փյունիկը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում