16:15  ,  5 հունիսի, 2020

Արթուրը նշել է ամենադժվար մրցակցին, որի դեմ երբևէ խաղացել է

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Մելոն իսպանական Marca պարբերականի հետ զրույցում պատասխանել է բլից հարցերի:

Ամենադժվար ֆուտբոլիստը, որի դեմ երբևէ խաղացել ես:

Լիոնել Մեսի:

Ֆուտբոլիստ, որը ոգեշնչման աղբյուր է եղել քեզ համար:

Անդրես Ինիեստա:

Մոլորակի գլխավոր դերբին:

Կնշեմ նրանք, որոց մասնակցել եմ. «Գրեմիո» - «Ինտերնասիոնալ», «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ», Բրազիլիա - Արգենտինա:

Ֆուտբոլից դուրս ամենասիրելի մարզիկը:

Ռոջեր Ֆեդերեր:

Քո կարիերայի անմոռանալի գոլը:

«Գրեմիոյի» կազմում «Ֆլումինենսեին» խփած գոլը:

23-ամյա Արթուր Մելոն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թվականից: Կատալոնական թիմի կազմում 43 խաղում Արթուրը դարձել է 3 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում