15:07  +04,  5 հունիսի, 2020

Սանչոն առանց «Բորուսիայի» թույլտվության կարանտինի ընթացքում մեկնել է Անգլիա

Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված կարանտինի ընթացքում մեկնել է Անգլիա:

Bild-ի հաղորդմամբ՝ 20-ամյա ֆուտբոլիստը Անգլիա է մեկնել առանց «Բորուսիայի» թույլտվության, ինչն առաջացրել է ակումբի ղեկավարության զայրույթը:

Ենթադրվում է, որ Ջեյդոն Սանչոն Անգլիա է մեկնել բանակցություններ վարելու իր ծառայություններով հետաքրքրվող «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Սանչոն 2017-ի ամռանն է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Բորուսիա» 7,84 միլիոն եվրոյով։ Հիմա նրա տրանսֆերը գնահատվում է մոտ 100 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն դորտմունդյան թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: