14:48  ,  5 հունիսի, 2020

Ռոնալդուն դարձավ 1 միլիարդ դոլար վաստակած առաջին ֆուտբոլիստը

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն յուրահատուկ նվաճման է հասել: 

35-ամյա հարձակվողը դարձել է ֆուտբոլի պատմության առաջին ֆուտբոլիստը, որն իր կարիերայի ընթացքում աշխատել է ավելի քան 1 միլիարդ դոլար:

Ռոնալդուն 650 միլիոն դոլար ստացել է որպես աշխատավարձ, իսկ մնացած 350 միլիոն դոլարը վաստակել է հովանավորչական պայմանագրերի շնորհիվ:

Ամբողջ կարիերայի ընթացքում Կրիշտիանու Ռոնալդուն իր եկամտից Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի հարկային մարմիններին վճարել է ավելի քան 105 միլիոն դոլար հարկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում