12:49  ,  5 հունիսի, 2020

Իտալիայի գավաթի խաղարկության հանդիպումների ժամանակացույցը

Հայտնի են դարձել Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների և եզրափակիչ հանդիպման անցկացման ժամանակացույցը:

«Յուվենտուս» - «Միլան» դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին, իսկ «Նապոլի» - «Ինտեր» դիմակայության պատասխան հանդիպումը՝ հունիսի 13-ին:

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կանցկացվի հունիսի 17-ին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Նապոլին» նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության էր հասել «Ինտերի» նկատմամբ, իսկ «Միլան» - «Յուվենտուս» հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում