12:15  ,  5 հունիսի, 2020

Վենսան Կոմպանին 3 միլիոն եվրո է նվիրաբերել «Անդերլեխտին»

Բելգիական «Անդերլեխտի» խաղացող-մարզիչ Վենսան Կոմպանին ֆինանսական օգնություն է տրամադրել իր ակումբին:

DH Ies Sports-ի հաղորդմամբ՝ Կոմպանին «Անդերլեխտին» նվիրաբերել է 3 միլիոն եվրո, որպեսզի ակումբը կարողանա վճարել ֆուտբոլիստների աշխատավարձերը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Անդերլեխտը» հայտնվել է ծանր ֆինանսական դրության մեջ և զրկվել է իր հիմնական եկամտի աղբյուրներից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Կոմպանին հրաժարվել է ընդգրկել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում